Նավթն էժանանում է 4,5 տոկոսով

Նավթի համաշխարհային գինը նոր շաբաթվա սկզբին էժանանում է 4,5 տոկոսով՝ չնայած Իրանի ռազմական օբյեկտների դեմ շաբաթ գիշեր Իսրայելի իրականացրած գրոհին, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։

Brent մակնիշի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը իջնում է 4,39 տոկոսով՝ մեկ բարելը 72,32 դոլար, WTI-ինը՝ 4,57 տոկոսով, մեկ բարելը 68,5 դոլար։ Ավելի վաղ աճուրդների ընթացքում Brent-ի գինն իջել էր մեկ բարելը 72 դոլարից ցածր։

ajax-loader