Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման: Նիկոլ Փաշինյանն առաջարկն արել է սոցցանցերի իր հարթակներում կատարած գրառման միջոցով՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
«Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը: Եթե ուզում եք միանալ nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել է ՀՀ վարչապետը: