Tesla Inc.-ը պայմանագիր է կնքել հարավկորեական LG Energy Solution Ltd.-ի հետ՝ լիթիում-երկաթ-ֆոսֆատային մարտկոցների գնումների համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ պայմանագրի գումարը կազմում է 4.3 միլիարդ դոլար։ Մարտկոցները չեն օգտագործվելու էլեկտրամեքենաներում: Դրանք նաախատեսված են էլեկտրաէներգիայի պահեստավորման համակարգերի համար։
Սա Tesla-ի երկրորդ խոշոր գործարքն է հարավկորեական ընկերությունների հետ այս շաբաթվա ընթացքում։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ Tesla-ն Samsung Electronics-ից մինչև 2033 թվականի վերջ միկրոչիպեր է գնելու՝ 16.5 միլիարդ դոլար արժողությամբ։
Ըստ Samsung-ի՝ պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2033 թվականի վերջն է։
AI6 հաջորդ սերնդի չիպերի մատակարարումը կկատարվի Տեխասում գտնվող նոր գործարանից: Այս մասին հայտնել է Tesla-ի ղեկավարը՝ Իլոն Մասկը։