Կարինե Ռաֆայելյանը ընթերցողներին է ներկայացրել «Հույսի շավիղ» գիրքը

Կարինե Ռաֆայելյանն ընթերցասերների դատին է հանձնել  «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն:

Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքով:

 «Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,-գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։

Նրա գնահատմամբ՝ «Հույսի շավիղ» գրքում ընդգրկված վիպակներում պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն:

ajax-loader