ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ ՀՀ վարչապետ

Ռուսաստանի դաշնության հետ հարաբերություններում Հայաստանը ոչ մի սխալ բան չի արել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին։

Վարչապետի խոսքով՝ ռուս գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ և ասել, որ Հայաստանն ունեցել է պարտավորություն և այն չի կատարել։

«Այնինչ, մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս, բարձրացնում ենք լեգիտիմ հարցեր և ակնկալում լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխաններ։ Քանի դեռ այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։

ajax-loader