Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչները մարտի 28-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

IRI-ի ներկայացուցիչները ԿԸՀ աշխատակազմին են ներկայացրել իրենց իրականացրած հետազոտության արդյունքները, որտեղ ի թիվս այլ պետական գերատեսչությունների, անդրադարձ կա նաև ԿԸՀ-ի վերաբերյալ։
Ըստ հարցվողների պատասխանների՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է։
Ըստ կից գծապատկերի՝ 2023-ի դեկտեմբերին հարցվածների 52%-ը գոհ է եղել ԿԸՀ աշխատանքից։

 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
		 
			