«365 օր՝ կանանց իրավունքների օր»․ «Ինչ, որտեղ, երբ» խաղ-միջոցառում Նոյեմբերյանում

Նոյեմբերյան քաղաքի 50 ակտիվ քաղաքացիներ մարտի 10-ին մասնակցելով «Ինչ, որտեղ, երբ» խաղ-միջոցառմանը՝ ԱՅՈ ասեցին «365 օր՝ կանանց իրավունքների օր» կարգախոսին:

Հայկական Ազգային ԵԿՔԱ-ի նախաձեռնությանը միացան 5 թիմեր, հյուրեր Նոյեմբերյան համայնքի տարբեր կառույցներից և արցախցի երիտասարդ կանայք, ովքեր նույնպես ներգրավվեցին թիմերում:

Այդ թիմերն էին՝ Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկների «Հիպոկրատ», մանկավարժների «Երեքնուկ», ՀԿ-ների «Լուսածիր», «Սարգիս Զուրաբյան վարժարան»-ի «Գարուն» և մշակույթի, կրթության ոլորտի ու ակտիվ քաղաքացիների «Արևածաղիկ» թիմերը:

Արտամրցութային կարգով միջոցառման բոլոր փուլերում ներգարվված էր ԵԿՔԱ-ի «Լավ թիմը»:

Միջոցառման կազմակերպմանը խորհրդատվությամբ և որպես ժյուրի մասնակցում էին Նոյեմբերյանի ՆԻԿԱ ինտելեկտուալ ակումբի անդամներ՝ Կամո Խաչիկյանը, Նաիրա Անանյանը և նիկա ակումբի նախագահ՝ Արմեն Ամիրաղյանը։

Խաղը վարում էր Սիրանուշ Ամիրաղյանը, իսկ նրան օգնում էին Մանեն և Գոհարը։

Խաղարկվեց 18 հարց, հաղթող ճանաչվեց և փոխանցիկ գավաթին արժանացավ «Լուսածիր» թիմը:

Միջոցառման բոլոր մասնակիցներին գեղեցիկ անակնկալ մատուցեց Նոյեմբերյանի համայնքապետը, հաղթող թիմի համար սահմանել էր մրցանակ՝ Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ» երկահատոր գրքերը, իսկ բոլոր մասնակից կանանց համար ծաղիկներ:

Համայնքապետարանի ներկայացուցիչները՝ ԿԵՀԽՄ համակարգող Անահիտ Փարսադանյանը և համանքապետի տեղակալ Սամվել Բուդաղյանը ողջունեցին մասնակիցներին և արժևորեցին հատկապես նմանտիպ ձևաչափով հանրային իրազեկության բարձրացումը, համայնքում կանանց իրավունքերի իրացումը:

Բոլոր թիմերը ստացան միջոցառման մասնակցության վկայական, խրախուսական-թեմատիկ նվերներ՝ ֆեմինիստական գրքեր, խնամքի պարագաներ:

Արտամրցութային կարգավիճակով միջոցառմանը մասնակցում էր ԵԿՔԱ-ի «Լավ թիմը», որի անդամները նույնպես ստացան նվեր-մրցանակ՝ համերգի տոմսեր՝ միջոցառումն արդյունավետ կազմակերպելու և խաղում ակտիվ ներգրավվելու համար:

Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ գեղարվեստական համարներով, որը իրականացվեց մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո՝ հյուրասիրությանը զուգահեռ:

Մասնակիցներին ողջունեցին՝ կիթառահար Կարինե Ալեքսանյանը, ասմունքող-հանդիսավար Լիանա Զուրաբյանը, Նաիրա Աբրահամյանը, ասմունքեցին նաև վաստակաշատ ուսուցչուհիներ Էլմիրա Ամիրաղյանը, Անահիտ Ղարախանյանը, երգով հանդես եկավ Մարիամ Անտոնյանը և դաշնակահարուհի Գայանե Խաչիկյանը:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ միջոցառման թեման արժևորելու համար:

Կազմակերպչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար շնորհակալություն ԵԿՔԱ-ի «Լավ թիմի» անդամներ՝ Մարգարիտին, Ժեննիին, Արմինեին և, իհարկե՝ Սիրանուշին ու Արմեն Ամիրաղյանին՝ հարցաշարը կազմելու, խաղը գեղեցիկ վարելու և ժյուրիի աշխատանքը իրականացնելու համար:

Միջոցառման ֆինանսական աջակցության համար երախտապարտ ենք մեր լավ գործընկերոջը՝ Հայաստանում Կանանց Հիմնադրամին՝ Women’s Fund Armenia։ – Հայաստանում կանանց հիմնադրամ-ին։

YWCA of Armenia-ի նախագահ Աիդա Զուրաբյան

ajax-loader