Սիրելի կանայք, մայրեր, քույրեր
շնորհավորում ենք Ձեզ գարանաբույր այս տոնի առիթով։ Ժպիտն ու գարնանային պայծառ տրամադրությունը թող միշտ ուղեկից լինեն Ձեզ։
Գարնանամուտի այս տոնի՝ Մարտի 8-ի խորհուրդը, անձնական տոն լինելուց բացի, ընդգրկում է նաև կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամքի դրսևորման համար, ինչը մեծապես նպաստում է առողջ հասարակությունների և կենսունակ միջավայրերի ստեղծմանը։
Իսկ հայ կնոջ կերպարը մոլորակի բոլոր հասարակությունների մեջ տարբերվող է ու օրինակելի։ Հայ կինը իր օջախի և մեր ազգի հենարանն է։ Նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահում հայեցին ու հայկականը, պահպանում է ավանդույթները և արժեքները: Նրա դերը մեր կյանքում անգնահատելի է ու անհերքելի է:
Եվս մեկ անգամ շնորհավոր այս գեղեցիկ տոնը, Ձեզ հոգու ներդաշնակություն, Հայրենիքի խաղաղություն և ընտանեկան ջերմ մթնոլորտ։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյան