ԱՄՆ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ի դեմ մի շարք պատժամիջոցներ ևս մեկ տարով երկարաձգելու մասին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Խոսքը Ռուսաստանից ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցների մասին է, որոնք հաստատվել են Ջո Բայդենի, Դոնալդ Թրամփի և Բարաք Օբամայի կողմից 2014, 2018 և 2022 թվականներին։

Բայդենը եզրակացրել է, որ այս բոլոր սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան 2024 թվականի մարտի 6-ից հետո, քանի որ գործադիր հրամաններում նշված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտասովոր վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը, ասվում է զեկույցում։

Հրամանագրերի գործողության ժամկետը երկարացվել է մեկ տարով։ Նախագահը որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ G7-ի երկրներից հետո Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ իր երկիրը խստացնելու է հակառուսական պատժամիջոցները։

ajax-loader