Գազայի հատվածում մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև մարտի 4-ը։

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդականս՝ Ջեյք Սալիվանը, ինձ ասաց, որ մենք մոտ ենք: Մենք մոտ ենք, բայց դա դեռ չի արվել: Եվ ես հույս ունեմ, որ մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար»,- ինչպես գրում է CNN-ը, ասել է Ջո Բայդենը՝ ի պատասխան հրադադարի բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցի։ 

ajax-loader