Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Այդ մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Ակնկալում եմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների, ամուր ընկերության և ժողովրդավարական գաղափարի վրա հիմնված հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը կշարունակի ամրապնդվել>>,- նշել է վարչապետը։
1/2 ირაკლი კობახიძე, გულითადად გილოცავთ დანიშვნას. ვარ იმედით სავსე, რომ 🇦🇲-🇬🇪 სტრატეგიული პარტნიორობა, რომელიც ეფუძნება ჩვენი ხალხების საერთო ღირებულებებს, მტკიცე მეგობრობასა და დემოკრატიულ იდეებს, გააგრძელებს გაფართოებას.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) February 9, 2024
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 10 դեմ ձայներով վստահության քվե էր հայտնել Իրակլի Կոբախիձեին, նրա առաջարկած կառավարության կազմին և կառավարության՝ «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագրին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու հրամանագիր, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ:
Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետի պաշտոնից՝ ստանձնելով երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։