Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմեl, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։