Էրեբունիում ասֆալտապատվել է 31,8 հազար քմ փողոց, փոխարինվել է 27 վերելակ

2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց:

Նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք: Փոխարինվել է 27 վերելակ:

Բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ,  տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք:

Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ:

Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի:

Կառուցվել է հեղեղատար համակարգ:

Մանրամասները՝ տեսանյութում:

ajax-loader