Մարկ Ցուկերբերգը մեկնել է Պանամա՝ նշելու իր 40-ամյակը, որտեղ, ենթադրաբար, գտնվում է միլիարդատիրոջ նոր՝ 300 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը:
Ցուկերբերգը, ով հրապարակայնորեն չի հաստատել, որ ինքն է Launchpad կոչվող զբոսանավի սեփականատերը, մասնավոր ինքնաթիռով ժամանել է Կենտրոնական Ամերիկայի այս երկիր, հայտնում է BI-ն։
Ցուկերբերգը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ նա մասնավոր ինքնաթիռում է: Տեսանյութում, որը կրում է «Ճանապարհորդական ռեժիմը միացված է» անվանումը, Ցուկերբերգը Meta Quest 3 վիրտուալ իրականության ականջակալով է:
Թեև Ցուկերբերգի եւ նրա թանկարժեք նավի ճշգրիտ վայրը դժվար է հաստատել, զուգադիպությունները շատ են ենթադրելու համար, որ միլիարդատերը երեքշաբթի նավի վրա նշել է իր ծննդյան տարեդարձը:
Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Ցուկերբերգը ներկայում աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդն է՝ 167 միլիարդ դոլար կարողությամբ։
Հաղորդվում է, որ նա 300 միլիոն դոլար է ծախսել «ինքն իրեն ծննդյան նվեր մատուցելու համար»: