FILE PHOTO: A model of a pump jack is seen in front of the displayed word "Sanctions", U.S. and Russia flag colours in this illustration taken March 8, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություն

Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։

Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի աշխատանքի համար են այդ ՏՏ ընկերությունները ներառվել համապատասխան ցանկում։ Այսպես, Astra Group-ի դեպքում որպես պատճառ է նշվում նրա մասնակցությունն օպերացիոն համակարգ մշակող ընկերությունում, որի վրա «հենվում են ռուսական պաշտպանական արդյունաբերությունը և զինված ուժերը»:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Astra Group-ն ինքը կարծում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի խմբի բիզնեսի վրա։

Պատժամիջոցների ցանկում նաև ընդգրկվել է IBS ընկերությունների խումբը, որն ավելի վաղ ճանաչվել էր ՏՏ ընկերությունների թվում լիստինգի հաջորդ թեկնածուներից մեկը, որոնց բաժնետոմսերը մեծ պահանջարկ ունեն մանրածախ ներդրողների շրջանում:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների նոր ցուցակում, բացի ՏՏ ընկերություններից, հայտնվել են մոտավորապես 300 ընկերություններ։ Նոր պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազայի և քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի դեմ, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների և անհատների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել առանցքային միջոցներ զենքի կամ պաշտպանության հետ կապված արտադրության համար»։

ajax-loader