3 օր գիշերային ժամերին Դիլիջանի թունելը փակ է լինելու

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

ajax-loader