Եթե կառուցապատողները չեն հասցրել եռամսյա արտոնության ժամկետում ավարտական ակտ ստանալ, կստանան ևս 3 ամսվա արտոնություն

Գործնականում տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով ավարտական ակտի տրամադրումը հնարավոր չի լինում ապահովել սահմանված ժամկետներում, ինչը կառուցապատողների համար առաջացնում է բացասական հետևանքներ, նոր տուրքերի վճարումներ: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտոնություն: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը՝ ներկայացնելով արտոնություններ սահմանող ավագանու որոշման նախագիծը:

Սա վերաբերում է այն կառուցապատողներին և շինարարական օբյեկտներին, որոնք շինաշխատանքները փաստացի ավարտել են, սկսել են իրենց ավարտական ակտի ձևակերպման գործընթացը և այդ ընթացքում արդեն իսկ ստացել են ևս մեկ անվճար արտոնություն եռամսյա ժամկետով, սակայն հանձնաժողովի անդամների ոչ բոլորի ստորագրություն են կարողացել ստանալ, որպեսզի դիմեն ավարտական ակտի համար:

«Մենք առաջարկում ենք, որ այն կառուցապատողները, որոնք այդ գործընթացը սկսել են, և հանձնաժողովի անդամների կեսի ստորագրությունները, այսինքն՝ դրական եզրակացություններն արդեն իսկ կան, և իրենք այդ արտոնությամբ ստացած ժամկետով չեն հասցրել իրականացնել իրենց ավարտական ակտի ձևակերպման գործընթացը, նրանց տրամադրել ևս մեկ եռամսյա ժամկետով արտոնություն, որպեսզի կարողանան ավարտական ակտը ձևակերպել»,- ասաց նա:

ajax-loader