Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3․9%-ով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024թ․-ի երկրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2,289,185.6 մլն դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 86,145․8 մլն դրամով կամ 3․9%-ով։

Եթե դասակարգենք ըստ տնտեսական գործունեության տեսակների, ապա կստացվի հետևյալ պատկերը․

2024թ․-ի երկրորդ եռամսյակում մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում ստեղծվել է ՀՆԱ-ի 14․2%-ը, որը կազմում է 324,916.9 մլն դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտ՝ 252,343.8 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 11%-ը։

Մշակող արդյունաբերության ոլորտ՝ 218,680.3 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 9.6%-ը։

Ֆինանսական և ապահովագրական գործունեութան ոլորտ՝ 211,372.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 9.2%-ը։

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտ՝ 165,187.9 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 7․2%-ը։

Շինարարության ոլորտ՝ 129,502.7 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 5.7%-ը։

Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտ՝ 125,234.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 5.5%-ը։

Տեղեկատվության և կապի ոլորտ՝ 112,948.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 4.9%-ը։

Պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտ՝ 103,057.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 4․5%-ը։

Փոխադրումներ և պահեստային տնտեսության ոլորտ՝ 83,947.7 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3.7%-ը։

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտ՝ 73,104.5 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3․2%-ը։

Մշակույթիզվարճությունների և հանգստի ոլորտ՝ 71,671.0 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3․1%-ը։

Կրթության ոլորտ՝ 62,535.5 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2․7%-ը։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտ՝ 61,083.6 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2․7%-ը։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ՝ 48,437.8 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2.1%-ը։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտ՝ 45,162.0 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2%-ը։

Վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտ՝ 23,365.0 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 1%-ը։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտ՝ 9,006.2 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.4%-ը։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 16,296.4 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.7%-ը։

ajax-loader