Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14 մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27-28-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունիսի 26-27-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Մարզերում հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում և Կոտայքում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ 

ajax-loader