Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

 Երևանում հունիսի 16-18-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մարզերում հունիսի 14-ին, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ 

Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 

ajax-loader