Անկարայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են բնակելի շենքերում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Անկարայում երկրաշարժ է զգացվել», հաղորդում է Habertürk հեռուստաընկերությունը։

Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները կազմել են Ռիխտերի սանդղակով 3,5 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անկարայի Ենիմահալե շրջանում, ստորգետնյա ցնցումների օջախը՝ 11,48 կմ խորության վրա։

ajax-loader