Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. օգոստոսին ռեկորդային 4.220 մլրդ դոլարի հասնելուց հետո սկսել են ամսական կրճատվել՝ 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 3.304 մլրդ դոլար: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 11.3%-ով (կամ 420.4 մլն դոլարով), մինչդեռ, 2023թ. արձանագրվել է 26.7%-ով (կամ 784 մլն դոլարով) տարեկան աճ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։
Մասնավորապես, ՀՄՊ-ի տարեկան անկումը 2024թ. մարտին պայմանավորված էր արտաքին ակտիվների 11%-ով կրճատմամբ՝ մինչև 3.294 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 56.4%-ով անկմամբ ՝ մինչև 9.5 մլն դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ նկատվում էր առաջինների 28.2%-ով աճ և երկրորդների 57.7%-ով անկում։ Նշենք, որ արտաքին ակտիվների ռեկորդային մակարդակ արձանագրվել է 2023թ. օգոստոսին՝ 4.217 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի պատմական առավելագույնը՝ 2021թ. օգոստոսին՝ 178.2 մլն դոլար։
2024թ. առաջին եռամսյակում ՀՄՊ-ը կրճատվել է 8,3%-ով (կամ 298 մլն դոլարով), կրկնելով մեկ տարվա վաղեմության դինամիկան, երբ արձանագրվել է 9,4% անկում (կամ 387,5 մլն դոլարով)։ Դա ուղեկցվել է արտաքին ակտիվների անկման 9,8 տոկոսից մինչեւ 8,5 տոկոս դանդաղմամբ՝ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի աճի 3,5 անգամից մինչեւ 18 անգամ արագացմամբ։ Միայն 2024թ. մարտին ՀՄՊ անկումը դանդաղել է 5,4%-ից մինչև 2,3%՝ արտաքին ակտիվների անկման 4,3%-ից մինչև 2,1% արգելակման և ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկման 74%-ից մինչև 37% դանդաղման հետևանքով։
Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, ՀՄՊ դինամիկան բարելավվել է՝ 4% անկումից մինչեւ 5,1% աճ, արտաքին ակտիվների թրենդին համանման՝ 3,7% անկումից մինչեւ 5,1% աճ՝ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի անկման 26,1%-ից մինչեւ 4,1%, ուժեղ արգելակման դեպքում: