3 օրում բացահայտվել է 215 հանցանք. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 57 մարդ

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և սառը զենքի հայտնաբերման,5-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծիքի,3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու առևանգման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և գույքային վնաս պատճառելու խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով:

Բացահայտվել են նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, խոշտանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խոշտանգման և այլ դեպքեր:

ajax-loader