Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից լրացուցիչ 28 HIMARS համակարգ գնել

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից ձեռք բերել ամերիկյան արտադրության HIMARS բազմակի արձակման ռեակտիվ համակարգերի (ԲԱՌՀ) ևս 28 համալիր՝ ի հավելումն նախկինում գնված 29-ի։ Այս մասին հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Այսպիսով, բոլոր գնումների և ԱՄՆ-ից առաքման ավարտից հետո Թայվանը կունենա HIMARS համակարգի 57 համալիր։ Այս համակարգերը կարող են համալրվել կամ 227 մմ տրամաչափի վեց ռեակտիվ արկերից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային համակարգով (ATACMS), որի հեռահարությունը կազմում է մինչև 300 կմ։ Ավելի վաղ Թայվանը ԱՄՆ-ից գնել է HIMARS համակարգի 29 արձակման կայան և առաջին 11-ը ստացել էր 2024 թվականին։ Ընթացիկ տարվա մայիսին կղզու 58-րդ հրետանային հրամանատարությունը HIMARS-ի կիրառմամբ առաջին մարտական կրակոցներն է իրականացրել։

Բացի այդ, ինչպես թերթին հայտնել են աղբյուրները՝ կղզու պաշտպանության գերատեսչությունը նաև դիտարկում է ԱՄՆ-ից NASAMS տեսակի զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) լրացուցիչ ինը համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը։ Հակաօդային պաշտպանության ուժերի համար նախատեսված այս շարժական ԶՀՀ-ը մշակվել է նորվեգական Kongsberg Defence & Aerospace ընկերության կողմից՝ ամերիկյան Raytheon-ի հետ համատեղ։ Ավելի վաղ ԱՄՆ-ն և Թայվանը Թայբեյի կողմից NASAMS-ի երեք համալիրների գնման պայմանագիր են ստորագրել։

ajax-loader