Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 278,294 դրամ է

2025թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.2% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 218,981 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.6%-ով և կազմել 301,982 դրամ։

ajax-loader