Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի պատվին։ Այդ մասին նշված է Հայաստանի ազգային գրադարանի «Ֆեյսբուք»-յան էջում:
Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները: Դրանք ընդգծում են հետազոտությունների համար գրադարանում ստեղծված հնարավորությունները:
«Վարդան Գրեգորյան» կենտրոնը գիտաշխատողներին առաջարկում է աշխատասենյակներ, կրթաթոշակներ և ուսումնական սենյակի հասանելիություն հետազոտողների և գրողների համար, որոնց աշխատանքը կշահի գրադարանի հավաքածուների ինտենսիվ օգտագործումից:
ՎարդանԳրիգորյանըմեծապեսնպաստելէՆյուՅորքիհանրայինգրադարանիվերականգնմաննուվերածննդին։Նագրադարանինախագահնէր 1981-1989 թվականներին։Գրիգորյանիղեկավարությամբգրադարանըհամաշխարհայինճանաչմանկրթականհաստատությունդարձավ։