«Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո Եվրամիությունը նախատեսում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել:
Այդ մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
««Դիմակայունություն և աճ» ծրագրի ներքո նախատեսվում է Հայաստանին 270 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրել: Ծրագիրը 4 տարվա համար է: Նախագիծը վերջնականացման փուլում է»,-ասաց Հովհաննիսյանը: