ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 27-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.2 դրամով և կազմել 382.82 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.72 դրամով և կազմել 447.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0054 դրամով և կազմել 4.7443 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 516.42 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 28 դրամով և կազմել 41038 դրամ: Արծաթի գինն աճել է 5.65 դրամով և կազմել 467.76 դրամ: