Երկու տարում պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում 2023-2025 թթ. ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ Այդ մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կենտրոնից, նշելով, որ բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։ 

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

ajax-loader