Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ Այդ մասին հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն բացել Հարավային Կորեայում։ Միրզոյանը նշել էր, որ Հարավային Կորեայից պաշտոնական նոտայով տեղեկացրել են, որ ցանկանում են հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ