Առաջինն Ամերիաբանկն է․ խոշոր հարկատու բանկերի մուծման ծավալն աճել է 25.69%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2025թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 3.442 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 284.13 մլն դրամով կամ 9.00%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 12-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը երկրորդն է՝ 3.326 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 948.42 մլն դրամով կամ 39.88%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 16-րդ հորիզոնականում է։

Երրորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 3.269 մլրդ դրամ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.30 մլրդ դրամով կամ 237.13%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականը։

ԱԿԲԱ Բանկը չորրորդ տեղում է՝ 3.267 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 82.12 մլն դրամով կամ 2.58%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը հինգերորդ հորիզոնականում է՝ վճարած 2.204 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.58 մլրդ դրամով կամ 253.21%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակում 29-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում է Էվոկաբանկը, որը մուծել է 1.716 մլրդ դրամ։ 2024թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 316.16 մլն դրամով կամ 22.59%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը յոթերորդ տեղում է՝ 1.621 մլրդ դրամ վճարված հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 158.04 մլն դրամով կամ 10.80%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 44-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Յունիբանկը՝ մուծած 1.326 մլրդ դրամ հարկ։ Սա նախորդ տարվա համեմատ նվազել է 940.41 մլն դրամով կամ -41.48%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է ԱՄԻՕ Բանկը (ՓԲԸ)՝ մուծած 1.308 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 216.08 մլն դրամով կամ 19.79%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականը։

Կոնվերս Բանկը եզրափակում է առաջատար տասնյակը՝ մուծած 1.307 մլրդ դրամ հարկով։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 29.53 մլն դրամով կամ 2.31%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 59-րդ հորիզոնականում։

Հայէկոնոմբանկը տասնմեկերորդ տեղում է՝ մուծած 1.196 մլրդ դրամ հարկ։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ՝ 59.29 մլն դրամով կամ +5.22%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում։

Արարատբանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 1.145 մլրդ դրամ հարկ։ 2024թ․ նույն ժամանակահատվածում մուծել էր 1.01 մլրդ դրամ։ Աճը կազմել է 133.89 մլն դրամ կամ +13.24%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 67-րդ հորիզոնականում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 989.47 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 803.90 մլն դրամ։ Աճը կազմել է 185.57 մլն դրամ կամ +23.08%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 75-րդ հորիզոնականում։

Ֆասթ Բանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 853.96 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 513.10 մլն դրամ։ Աճը կազմել է 340.86 մլն դրամ կամ +66.43%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 93-րդ հորիզոնականում։

Արդշինինվեստբանկը (նախկինում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստան) 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 523.01 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 611.23 մլն դրամ։ Գրանցվել է անկում՝ 88.22 մլն դրամով կամ -14.43%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 149-րդ հորիզոնականում։

Արցախբանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 351.76 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 244.34 մլն դրամ։ Աճը կազմել է 107.42 մլն դրամ կամ +43.96%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 211-րդ հորիզոնականում։

Բիբլոս Բանկ Արմենիան 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 275.34 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 216.66 մլն դրամ։ Աճը կազմել է 58.68 մլն դրամ կամ +27.09%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 286-րդ հորիզոնականում։

Մելլաթ Բանկը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 158.25 մլն դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 148.51 մլն դրամ։ Աճը կազմել է 9.74 մլն դրամ կամ +6.56%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 487-րդ հորիզոնականում։

2025թ. հունվար-մարտ ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 28.281 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 25.69%-ով կամ 5.781 մլրդ դրամ։

2025թ. հունվար-մարտին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 25.69%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2025թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 636.49 մլն դրամ հարկ, +2.49% կամ 15.47 մլն դրամ։

Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 6.91%, 2024թ.-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 6% էր։

Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 28/02/25 դրությամբ՝ 389.46 դրամ), բանկերի կողմից վճարվել է 72.61 մլն դոլար հարկ։ 

2025թ. հունվար-մարտին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է IDBank-ը՝ +2.3 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է ԱյԴի Բանկը՝ +237.13%։

ՀՀ խոշոր հարկատու բանկեր. 2025թ. հունվար-մարտ

NoԱնվանումՀարկ*
12ԱՄԵՐԻԱԲԱՆԿ3,442,360
16ԱՐԴՇԻՆԲԱՆԿ3,326,445
17ԱյԴի Բանկ3,269,229
18ԱԿԲԱ ԲԱՆԿ3,267,398
29ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ2,204,695
42ԷՎՈԿԱԲԱՆԿ1,715,636
44ԻՆԵԿՈԲԱՆԿ1,621,053
55ՅՈՒՆԻԲԱՆԿ1,326,467
58ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ1,308,160
59ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ1,306,876
64ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ1,195,796
67ԱՐԱՐԱՏԲԱՆԿ1,145,412
75ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ989,469
93ՖԱՍԹ ԲԱՆԿ853,959
149ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ (HSBC)523,008
211ԱՐՑԱԽԲԱՆԿ351,758
286ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ275,339
487ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ
ajax-loader