25 հետաքրքիր փաստ ոսկու մասին

Ոսկին Երկրի վրա

1․ Մեկ տոննա հին բջջային հեռախոսներից կարելի է արդյունահանել ավելի շատ ոսկի, քան մեկ տոննա ոսկու հանքաքարից։

2. Եթե մենք արդյունահանեինք օվկիանոսի ամբողջ ոսկին, ապա աշխարհում յուրաքանչյուր մարդու 4 կգ ոսկի կհասներ:

3. Հունգարացի քիմիկոս Գյորգի դե Հևեսին ձուլել է գերմանացի ֆիզիկոսներ Մաքս ֆոն Լաուի և Ջեյմս Ֆրանկի ոսկե Նոբելյան մեդալները, որպեսզի թաքցնի դրանք նացիստների բռնագանձումից: Պատերազմից հետո մեդալները վերաձուլվել են։

4. Նավաստիները հաճախ ոսկյա ականջօղեր էին կրում․ եթե նրանք խեղդվում էին և ափ նետվում, ապա ականջօղերը ծառայում էին որպես յուրահատուկ վճար քրիստոնեական պատշաճ թաղման համար:

5. Օլիմպիական ոսկե մեդալի կազմում ոսկին ընդամենը 1 տոկոս է:

6. Դուբայում կան բանկոմատներ, որոնք ոսկու ձուլակտորներ են տրամադրում։

7. Երկրակեղևի ոսկու մեծ մասն այնտեղ է հայտնվել աստերոիդների հարվածների շնորհիվ:

8. Երկրի վրա ոսկու մեծ մասը գտնվում է նրա միջուկում, քանի որ այն սուզվել է դեպի կենտրոն, երբ ձևավորվել է մեր մոլորակը:

Ոսկու արդյունահանում

9. 1859 թվականին Ռոքի լեռներում ոսկու հանքափորներն արթնացան գիշերվա ժամը 1-ին, որպեսզի նախաճաշեն: Բևեռափայլն այնքան պայծառ էր, որ նրանք կարծում էին, թե առավոտ է:

10. Պաղպաղակի դեգուստատորներն օգտագործում են ոսկե գդալներ՝ սովորական գդալների թողած համից խուսափելու համար։

11. Հռոմեացի քաղաքական գործիչ Գայուս Գրակուսին գլխագին էր նշանակվել՝ նրա գլխի չափ ոսկու կշռով։ Թեև գլուխը հանձնվել է, բայց ոչ մի պարգև չի վճարվել, քանի որ գերեվարողներն այն կապարով էին լցրել:

12. Ալյումինը համարվում էր Երկրի ամենաթանկ մետաղը։ Հարուստներն ուտում էին ալյումինե սպասքից, աղքատները՝ ոսկուց։

13. Մանսա Մուսան՝ Մալիի կայսրության տիրակալը, ժամանակին Եգիպտոսում այնքան ոսկի է ծախսել, որ այն արժեզրկվել է և գործնականում կործանել տնտեսությունը:

14. Չինացի բանտարկյալներին ստիպում են ոսկի արդյունահանել World of Warcraft-ում: Որոշ աղբյուրների համաձայն՝ ամբողջ երկրում կա մոտ 100 000 վիրտուալ ոսկի արդյունահանող:

15. LEGO ընկերությունը մի անգամ իր աշխատակիցներին 25,65 գրամ կշռող ոսկե աղյուս է տվել նրանց 25 տարվա ծառայության պատվին։

Ոսկու թեմայով

16. Ոսկին ուտելի է։

17. Մեր մոլորակի բոլոր մայրցամաքներում ոսկի են գտել։

18. Ոսկին հաճախ ջրի մեջ է ընկղմվում երկրաշարժերի ժամանակ՝ երկրի ընդերքի ճնշման պատճառով:

19. Էվկալիպտի ծառերի տերեւներում հայտնաբերվել են ոսկու հետքեր։

20. Երեք օլիմպիական լողավազաններ կարող են տեղավորել մարդկության ամբողջ պատմության ընթացքում արդյունահաած ոսկին:

21. Այս ոսկու գրեթե կեսն արդյունահանվել է մեկ վայրում՝ Հարավային Աֆրիկայի Վիտվատերսրանդում:

22. Աուրոֆոբիան ոսկուց վախն է:

23. Հնդիկ տնային տնտեսուհիները տիրապետում են աշխարհի ոսկու գրեթե 11 տոկոսին: Դա ավելին է, քան ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Գերմանիան և Արժույթի միջազգային հիմնադրամը միասին վերցրած:

24. Ոսկու ամենամեծ ձուլակտորը կշռում է 250 կգ։

Ոսկու քանակությունը մարդու մեջ

25. Մեր օրգանիզմը պարունակում է մոտ 0,2 մգ ոսկի, հիմնականում՝ արյան մեջ։

ajax-loader