Հյուսիսային Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգում երկու ամսվա ընթացքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 240 մարդ։ Այս մասին հայտնել է նահանգի աղետների կառավարման վարչությունը։
Մուսսոնների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 240-ի, այդ թվում՝ 125 զոհ՝ կապված այլ աղետների հետ, ինչպիսիք են սողանքները, հանկարծակի ջրհեղեղները և հորդառատ անձրևները և 115 զոհ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով»,- նշել են վարչությունից։
Երկու ազգային մայրուղիներ շարունակում են փակ մնալ՝ կտրելով լեռնային տարածքների հետ կենսականորեն կարևոր կապը։ Տարածաշրջանում խափանված է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։
Նահանգում շատ սողանքների մոնիթորինգի կայաններ ներկայումս չեն գործում, ինչը մտահոգություններ է առաջացնում մուսսոնային անձրևների սեզոնի ընթացքում ժամանակին նախազգուշացման և աղետներին պատրաստվածության վերաբերյալ։
Հիմաչալ Պրադեշում մուսսոնային անձրևների սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, որի ընթացքում էլ տեղի է ունենում տարեկան տեղումների մեծ մասը։