Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմից, հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Նախատեսված են այլ հանդիպումներ ևս: