Մայրաքաղաքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքի հոկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      26.9°C (1972թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան            2.6°C (1957թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     14.3°C
ajax-loader