Գինու արտադրությունն աճել է 23,2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,193.7 հազար լիտր գինի, որից 885.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 23.2%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 49.4%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 77.8%-ով և կազմել 481.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 42.4%-ով և կազմել 853.9 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 12.0%-ով և կազմել 21,820.4 հազար լիտր։

ajax-loader