Լճափում մեկնարկեց առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Առողջապահական համակարգի 2021-2026 թվականների բարեփոխումների ծրագրի» շրջանակներում մեկնարկել է Առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը։

Ինչպես տեղեկացրեց Լճափի ԱԱՊԿ տնօրեն Տիգրան Մարգարյանը, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 80 միլիոն դրամ, որը հատկացվել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներից։ Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Նորակառույց միահարկ շենքն ունենալու է նաև նկուղային հարկ։

Լճափի ԱԱՊԿ-ն սպասարկում է Գավառ համայնքի Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ գյուղերի շուրջ 4500 բնակիչների։

Լճափի ԱԱՊԿ-ն մինչ այժմ գործում է մանկապարտեզի շենքի տարածքում, ոչ հարմարավետ ու բարվոք պայմաններում, այդ իսկ պատճառով էլ նոր ու ժամանակակից պայմաններով հագեցած շենք էր անհրաժեշտ, որը և իրականություն է դառնում ՀՀ կառավարության գործուն ջանքերի շնորհիվ։ Շենքի շահագործման արդյունքում էապես կբարելավվի առողջության առաջնային պահպանման ոլորտում իրականացվող բուժսպասարկման որակը»,-նշեց Տիգրան Մարգարյանը։

ajax-loader