Ամփոփվել են վերահաշվարկի արդյունքները. ո՞ր ուժերի ձայներն են ավելացան կամ պակասեցին

Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։

Պատկերն այսպիսին է․

«Հանրային ձայն» կուսակցություն – ավելացել է 16 քվեաթերթիկ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – ավելացել է 31 քվեաթերթիկ

«Արդար Հայաստան» կուսակցություն – ավելացել է 5  քվեաթերթիկ

«Հաղթանակ» կուսակցություն – ավելացել է 1 քվեաթերթիկ

«Ուժը հայրենյաց» կուսակցություն – ավելացել է 6 քվեաթերթիկ

«Հայաստանի եվրոպական կուսակցություն» – պակասել  է 2 քվեաթերթիկ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – ավելացել է 32 քվեաթերթիկ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – ավելացել է 1 քվեաթերթիկ

«Հանրապետություն» կուսակցություն – պակասել է 3 քվեաթերթիկ

«Միացյալ Հայաստան» կուսակցություն – պակասել է 5 քվեաթերթիկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – ավելացել է 4 քվեաթերթիկ

«Ժողովրդավարական համախմբում» – կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ

«Ապրելու երկիր» կուսակցություն – ավելացել է 4 քվեաթերթիկ

«Մայր Հայաստան» դաշինք – ավելացել է 67 քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկների թիվը – պակասել է 266-ով

Անճշտությունների չափը՝ – 10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

ajax-loader