Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը կամաց-կամաց սկսում է աճել՝ 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով 63%-ից հասնելով 65%-ի, նկատելիորեն զիջելով 2019թ. հունվար-օգոստոս ամիսների նախաքովիդյան 69%-ին։
Այդ միտումը սկսվել է ապրիլից՝ ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-օգոստոս ամիսներին նկատվել է կնքված պայմանագրերի թվի երկնիշ տարեկան աճի տեմպերի աննշան դանդաղում՝ 18,3%-ից մինչև 13,8%, ապահովագրավճարների աճի առավել նկատելի արգելակում՝ 17,7% – ից մինչև 3,7%, և հատուցումների միտման ելք 8,7% անկումից 11,9% աճի։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
Այսպես, Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ԱՊՊԱ-ապավոհագրով տրանսպորտային միջոցների թիվը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է ավելի համեստ, քան նախաքովիդյան համադրելի ժամանակահատվածում, ինչը խիստ արգելակել է ապահովագրավճարների ծավալի աճը ոչ միայն տարեկան կտրվածքով, այլև նախաքովիդյան շրջանի համեմատ։
Մասնավորապես, ԱՊՊԱ ապահովագրով տրանսպորտային միջոցների թիվը 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին աճել է տարեկան 5,6%- ով, ինչը շատ ավելի զուսպ է եղել ոչ միայն նախորդ տարվա (8,1% տարեկան), այլև 2019թ. նախաքովիդյան վերընթաց 13%- ից։ Սակայն, քանակական առումով, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ այդպիսի տրանսպորտային միջոցներ արդեն հաշվվել են 635,057 հազար միավոր՝ 2022 թվականի 601,134 հազար միավորի, եւ 2019 թվականի նախաքովիդյան 567,483 հազար միավորի դիմաց։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ