Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեք արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ:

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ:

ajax-loader