Հայաստանը ձգտում է մինչեւ 2040 թվականը հասնել բնակչության ծերացման ցուցանիշի 20 տոկոս կրճատման, բնակչության երիտասարդացման 30 տոկոս աճի եւ ՀՆԱ-ի, ինչպես նաեւ մարդկային զարգացման ինդեքսի զգալի խթանման: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ռազմավարության դրույթները:
«Նոր ռազմավարությունն ակնկալում է ցանկալի մակարդակին մոտ պտղաբերության ցուցանիշ, աղքատության կրճատում, մահացության նվազում եւ կյանքի ավելացում համապարփակ մոտեցում որդեգրելով հասարակության բարեկեցության հարցում»,-ասաց նա: