Gas pipeline from Russia to Europen Union vector illustration

ԵՄ-ն մինչև 2028-ը կդադարեցնի ռուսական նավթի ռւ գազի ներմուծումը

ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել մինչև 2028 թվականը դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի ներմուծումը։ Համաձայնեցված ծրագրի մասին հայտնում է Reuters-ը։

Հոկտեմբերի 8-ին միության դեսպանները փակ հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել ռուսական էներգակիրներից հրաժարվելու պլանի իրագործումը։ Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է օրենքի նախագիծը ուղարկել նախարարներին՝ հոկտեմբերի 20-ի նիստում այն հաստատելու համար։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ գրեթե բոլոր երկրները աջակցել են նախագծին՝ չնայած Հունգարիայի և Սլովակիայի քննադատությանը։

Ներկայումս ընթանում են տեխնիկական փոփոխությունների շուրջ բանակցություններ։ Մասնավորապես, քննարկվում է՝ արդյոք Եվրոպա մատակարարվող հեղուկ բնական գազի արտահանումը պետք է նախապես հաստատվի, թե ստուգվի մաքսային մարմինների կողմից՝ նավահանգիստներ ժամանելուց հետո՝ համոզվելու համար, որ վառելիքը ռուսական ծագում չունի։ Ֆրանսիան և Իտալիան աջակցել են ծրագրին, սակայն առաջարկել են հստակեցնել մատակարարումների վերահսկման մեխանիզմները՝ արգելքի պահպանումը ապահովելու համար։

ԵՀ-ն ավելի վաղ արդեն առաջարկել էր ԵՄ-ին քննարկել ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումից ամբողջական հրաժարվելու հարցը մինչև 2026 թվականը՝ որպես 19-րդ պատժամիջոցային փաթեթի մաս։ Մինչ այդ նախատեսվում էր, որ ԵՄ-ը կդադարի գնել այս տեսակի ռուսական վառելիքը մինչև 2027 թվականը։ Սակայն այժմ ԵՀ-ն պնդում է, որ անհրաժեշտ է ավելի շուտ հրաժարվել այն գնելուց՝ կարճաժամկետ գործող պայմանագրերի շրջանակում։

ajax-loader