Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հաստատեց «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը։
Որոշման համաձայն Փարիզ 2024 օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ժամանակ 2022-2024 թվականներին սպորտային նպաստ է տրամադրվել Որոշմամբ սահմանված արդյունքները ցուցաբերած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների մարզիչներին, բժիշկներին և մերսողներին:
Փարիզ 2024 ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են 4 մեդալ, այդ թվում՝ 3 արծաթե մեդալ (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն և հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևերից) և 1 բրոնզե մեդալ հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից: