Ջոն Հոբսի մրցանակ՝ 2026-ին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին

2025 թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ընթացքում հայտարարվել է կենսաբազմազանության զարգացման և պահպանման գործում մեծ ավանդ ունեցող միջազգային փորձոգետ Ջոն Հոբսի մրցանակի սահմանման մասին:

Մրցանակի ներկայացման մանրամասները կհրապարակվեն 2025 թվականի հոկտեմբերին:

2025-2026 թթ. իրականացված ծրագրերը կարող են հավակնել Ջոն Հոբսի մրցանակին․ Հոբսը Հայաստանի բարեկամն էր և համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ, որը հավատում էր պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության գաղափարին։

Ջոն Հոբսը WWF-ի նավթի, գազի և հանքարդյունաբերության գլոբալ ծրագրի, ինչպես նաև Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերի հեղինակն էր:

2016–2018 թվականներին նա կամավոր հիմունքներով մասնակցել է Հայաստանում Ամուլսարի նախագծի անկախ խորհրդատվական խորհրդի աշխատանքներին։

Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և հատկապես ոգևորիչ է սպասել այս մրցանակին հավակնող ազդեցիկ ու նշանակալի ծրագրերի։

ajax-loader