Կառավարությունը 2026-ի պետբյուջեի եկամտային մասը կավելացնի 253.4 մլրդ դրամով

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ավելացնել 8.9 տոկոսով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:   

«2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը, ըստ էության, նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 մլրդ դրամով կամ 8.9 տոկոսով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ի ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Եվ քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի: Ադապտացիոն շրջանում ծախսերն ամբողջությամբ կանի կառավարությունը:  

ajax-loader