Հայաստանը 2025-ից կկարողանա ներմուծել 9,5 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների միս

Եվրասիական տնտեսական միությունում սահմանվել են 2025 թվականին մսի և կաթնամթերքի առանձին տեսակների ներմուծման սակագնային քվոտաներ: Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան, ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից եկող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ ՝ հաշվի առնելով անդամ պետություններում դրանց սպառման և արտադրության հաշվեկշիռները, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև երկրների պարտավորությունները:

Ղազախստանի և Ռուսաստանի համար 2025 թվականի սակագնային քվոտաները սահմանված են ԱՀԿ-ին պետությունների անդամակցության մասին արձանագրություններում ամրագրված չափերով ։ Հայաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի համար սակագնային քվոտաները սահմանվում են սպառման եւ արտադրության տարբերությունը չգերազանցող ծավալներով՝ հաշվի առնելով կողմերի պահանջները: Մասնավորապես, խոշոր եղջերավոր անասունների մսի մասով Հայաստանի համար քվոտաները կկազմեն 9,5 հազար տոննա, Ղազախստանի համար՝ 21 հազար տոննա, Ղրղզստանի համար՝ 5 հազար տոննա, Ռուսաստանի համար՝ 570 հազար տոննա։ Խոզի մսի համար քվոտաները կբաշխվեն հետևյալ ծավալներով՝ Հայաստանի համար ՝ 9,4 հազար տոննա, Բելառուսի համար՝ 20 հազար տոննա, Ղրղզստանի համար՝ 2 հազար տոննա։

Մսի և թռչնամսի քվոտաները կկազմեն Հայաստանի համար ՝ 35,1 հազար տոննա, Բելառուսի համար ՝ 10,9 հազար տոննա, Ղազախստանի համար՝ 140 հազար տոննա, Ղրղզստանի համար ՝ 58 հազար տոննա, Ռուսաստանի համար ՝ 364 հազար տոննա։ Կաթնամթերքի ներկրման քվոտան Հայաստանի համար սահմանված է 0,7 հազար տոննա ծավալով, Ռուսաստանի համար՝ 15 հազար տոննա։

ajax-loader