Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին կաճի մինչև ՀՆԱ-ի 53,5 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով, միջնաժամկետ հեռանկարում այն կբալանսավորվի ՀՆԱ-ի 56,4%-ի սահմաններում։
«Պարտքի անվանական չափը կազմել է 5 տրլն 914 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը։
Պետական պարտքի սպասարկման ծախսերը 11,2%-ից կհասնեն 11,3%-ի։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ