Հաստատվել է 2025-2026 ուստարվա պարապմունքների և արձակուրդների տևողությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով  սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 

«1-12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝   

Առաջին դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 13-24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 13-25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2026 թվականի մարտի 16-27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Երկրորդ դասարան 

  • 2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2026 թվականի մարտի 23-27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

3-12-րդ դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ
  • 2026 թվականի մարտի 23-27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

ajax-loader