2025-ի հունվար-սեպտեմբերին հիփոթեքի եկամտահարկի վերադարձը գերազանցել է 2024-ի ողջ ցուցանիշը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը:

Նա նշել է, որ 2025թ․ հունվար–սեպտեմբերի ցուցանիշը 2018–ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով կամ 1399%-ով։ 

«Այս տարի ծրագրից օգտվում է 62 հազար 139 քաղաքացի, ինչը 2018 թվականի 4 հազար 21 շահառուից ավելի է 58 հազար 118–ով կամ 1445%-ով։  

2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրի շրջանակում ձեռք բերված կառուցված/կառուցվող բնակարանների եւ բնակելի տների թիվը 46 հազար 56 է, 43 հազար 517–ով ավել է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ 2 հազար 539 բնակարաններից եւ բնակելի տներից: Այս ցուցանիշի աճը 1714% է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

ajax-loader