Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9%-ից մինչև 2,4%: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում:
Ըստ զեկույցի՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»: Այս ֆոնին «ԱՀԿ տնտեսագետները բարձրացրել են 2025 թվականի առևտրի աճի իրենց կանխատեսումը մինչև 2,4%»: Օգոստոսին նրանք կանխատեսել էին ընդամենը 0,9% աճ:
Նշվում է, որ առևտրի շրջանառության աճը 2025 թվականին պայմանավորված է նաև «բարենպաստ մակրոտնտեսական պայմաններով, քանի որ գնաճի նվազումը, աջակցող հարկաբյուջետային քաղաքականությունը և աշխատուժի մեծ պահանջարկ ունեցող լարված աշխատաշուկան նպաստել են խոշոր տնտեսություններում իրական եկամուտների և ծախսերի աճին»:
Միևնույն ժամանակ, կազմակերպության փորձագետները կանխատեսում են, որ առևտրի աճը 2026 թվականին կդանդաղի, քանի որ սակագների բարձրացման ամբողջական ազդեցությունը կդառնա ակնհայտ։ Ակնկալվում է, որ դա կշարունակվի «ամբողջ տարվա ընթացքում»։ Հետևաբար, ԱՀԿ տնտեսագետները համաշխարհային առևտրի աճի իրենց կանխատեսումը 1,8%-ից իջեցրել են մինչև 0,5%։
Կանխատեսվում է նաև համաշխարհային ծառայությունների արտահանման դանդաղում՝ 2024 թվականի 6,8%-ից մինչև 4,6% 2025 թվականին և 4,4% 2026 թվականին, նշվում է զեկույցի։